Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Մնացականյան․ «Ղեւոնդ, Բենո, Գոջո, Գեւորգ, Սաշկո, ձեր վրեժը մեր վրա է, ամեն մեկիդ համար հազարին ենք սպանելու, մինչեւ վերջ գնալու ենք, հաղթելու ենք»

Հոկտեմբեր 20,2020 19:15

«Հենենք սաղ, փառք աստծո»,-Արցախում կռվող Հարութ Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթեր էր մտել։ Մատաղիսի կողմերն են կռվում, կարճ ժամանակով դիրքերից իջել են, որպեսզի մի քիչ հանգստանան ու վերադառնան։ Ասաց, որ իր հետ հիմա կռվող տղաները լավ են, չեն կարողանում տանեցիներին զանգեն, որովհետեւ կապը լավ չի։

«Պետք է հասկանանք՝ պատերազմն անխուսափելի էր: Շատերը փորձում են այդ իրականությունից փախչել՝ խաղաղություն, զինադադար, կարգավորում, չգիտեմ․․․ ինքս քաղաքագետ եմ, բայց ցանկություն չունեմ խորանալ այդ երեւույթի մեջ։ Միշտ էլ պատերազմ է եղել՝ ուժեղ, թույլ, 2012 թվականից սկսած դրանք պատերազմի միտումն ավելացրել են»,-ասաց զինծառայողը։

Նա իր ուղերձում շեշտեց․«Մեզանից բացի, մեր փոխարեն ոչ ոք չի կռվելու՝ ռուս, գերմանացի, խաղաղապահներ, ոչ մեկին չպետք է հավատալ, ոչ էլ միջնորդ փնտրել։ Մեր կռիվն է, մենք պետք է տանենք, ինչպես 1992 թվականին մեր հայրերն են արել, այդպես էլ մենք պետք է կռվենք։ Մեր տեղը ոչ ոք չի կռվելու, մեր ընտանիքը մեզանից բացի, ոչ ոք չի պաշտպանելու»։

Հարութն ասաց՝ հիմա ժամանակը չէ բացթողումների մասին խոսելու, ով է մեղավոր, ով է դավաճան, այս ամենի մասին հետո կխոսեն, իսկ հիմա կռվելու ժամանակն է․ «Ինչ էլ լինի՝ հաղթելու ենք, էդ՝ «ինչ էլ լինի»-ին շատ ծանր բան է, շատ թանկ, այնքան հարազատներ ենք կորցրել, այնքան ընկերներ ենք կորցրել, մտերիմ մարդիկ, որ գլխումս չի տեղափորվում։ Դա շատ դաժան իրականություն է»։

Զինվորականը կոչ արեց միասնական լինել, իրար կողքի կանգնել, քաղաքական խարդավանքները ՝ նախկիններ, նորեր, մի կողմ դնել, յուրաքանչյուրն իր կարողության չափով հիմա պետք է մի բան անի։

«Մեր բանակը մեր պարծանքն է, մեր բանակն ուժեղ է, ոչ ոք երբեք թող չկասկածի։ Այո, կռիվ է, դժվար է, կորուստներ ունենք, ցավոք, դա պատերազմի անբաժանելի մասն է, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Հարութը։ Նա վստահեցրեց՝ դիրքերում կանգնած 18 տարեկանները շատ համարձակ են ու դուխով, կամավորներն էլ լավ ձիգ են։

Հարութն ասաց, որ զենք-զինամթերքի, սննդի պակաս չկա, այդուհանդերձ, մենք էլ զինտեխնիկայի կորուստ ենք ունենում, բայց հազար անգամ ավելի շատ վնաս ենք տալիս թուրքադրբեջանահաբեկչական ուժերին։

«Չեմ ուզում մանրամասնել, թե ով՝ ինչ ներդրում ունի, դա սելֆի-ֆիդայինների եւ ֆեյսբուքամարտիկների անելիքն է։ Ես այնքան հարազատներ եմ կորցրեցել՝ Ղեւոնդին, Բենոյին, Գոջոյին, Գեւորգին, Սաշկոյին․․․ Էս մարդկանց վրեժը մեր վրա է, վրեժը լուծվելու է, ամեն մեկի համար հազարին ենք սպանելու՝ մինչեւ վերջինը։ Վիլեն ջան, ձեր ընտանիքներին պահելու ենք, ձեր արյունով ներծծված հողը ոչ մեկին չենք տալու, մինչեւ վերջ գնալու ենք ու հաղթելու ենք»,- ընկերների մասին խոսելիս Հարութի արցունքները հոսում էին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Հարութ Մնացականյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031