Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուշադիր մոտենալ ռուսական լրատվամիջոցների կողմից հրապարակված «նորություններին»». Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան հայտարարությունը

Հոկտեմբեր 20,2020 17:52

2020 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք լրատվամիջոցներ տարածեցին «Նեզավիսիմայա գազետա» ռուսական հրատարակության «Թուրք-ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պատրաստվում են պատերազմի Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում» 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրապարակմամբ:

Այս կապակցությամբ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հոդվածի ուշադիր ընթերցմամբ պարզվում է, որ դրա վերնագիրը ոչ մի կապ չունի հրապարակման բուն նյութի հետ:

Իր հերթին, նշված «նորությունը», ըստ էության, ավելի վաղ «լուրի» խմբագրված տարբերակն է, այն է՝ «Ուկրաինա-թուրքական անօդաչու թռչող սարքեր Դոնբասի դեմ պատերազմի համար» վերնագրով «Նեզավիսիմայա գազետա»-ի 2020 թվականի մարտի 9-ի հոդվածը:

Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին նախկինում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսել և կարգավորել հակամարտությունը, ինչպես նաև հայտարարել է, որ Կիևը ռազմական օգնություն չի տրամադրելու կողմերին:

Եվս մեկ անգամ հորդորում ենք հայկական լրատվամիջոցներին ուշադիր մոտենալ ռուսական լրատվամիջոցների կողմից հրապարակված «նորություններին», որոնց հակաուկրաինական կողմնորոշումը հայտնի է:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031