Հանրապետության նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:
Գումարը փոխանցվելու է «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը, որը հոգում է հյուրընկալած արցախցի ընտանիքների կեցության ծախսերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ