Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված մարդասիրական հրադադարին, որը պետք է գործեր այս գիշերվանից, այս կիրակի առավոտյանից մարտերը Լեռնային Ղարաբաղում անդադար շարունակվում են։ Օրեցօր ավելանում է մահացածների և վիրավորների թիվը, ներառյալ նաև խաղաղ բնակչության շրջանում։ Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական հանձնաժողովի անդամ, Համբուրգի ՔԴՄ կուսակցության երկրամասային նախագահ Դր․ Քրիստոֆ Փլոսը զգուշացնում է մարդասիրական աղետի մասին։
Նա պահանջում է․ «Պատերազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և բանակցություններ վերսկսվեն։ Գերմանիան ավելի շատ պետք է ներգրավվի խաղաղ բանակցությունների մեջ՝ դրանով կոչ անելով հակամարտությանը խթանող Թուրքիային դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Դաշնային կառավարության կողմից հակամարտության կողմերին պետք է ներկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար որպես ընդունող կողմ հանդես գալու առաջարկ։
Գերմանիան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի պահպանմանը։ Պատերազմող կողմերը կարող են հակամարտությունը լուծել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էական բանակցությունների միջոցով։ Դրա համար բոլոր կողմերը պետք է ընդունեն, որ այս հակամարտությունը չունի երկարատև ռազմական լուծում։
Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին ևս անընդունելի է։ Սա ավելի է սաստկացնում հակամարտությունը՝ սպառնալիքը տարածելով Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս։ Մենք պետք է խուսափենք Եվրոպայի շեմին այս բռնկումից՝ կանխելով մարդասիրական աղետը։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն