Եվրոպական խորհրդարանի հույն պատգամավոր Եվա Կայլին Եվրամիությանը հայտ է ներկայացրել դիվանագիտական անձնագրերով ադրբեջանցիների համար շենգեն վիզան չեղարկելու համար։
Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ այդ քայլը պետք է ձեռնարկվի՝ ի պատասխան Արցախի հայերի դեմ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների։
Նա նաև կոչ է արել գործնականում աջակցել Հայաստանին և երկխոսություն սկսել ՀՀ քաղաքացիների համար շենգեն վիզան չեղարկելու ուղղությամբ, քանի որ երկիրը գտնվում է Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական հարձակման վտանգի տակ։
«Պարոն Ալիևը անարդար պատերազմ է մղում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ՝ խախտելով 1994թ․ հրադադարի մասին համաձայնագիրը և անտեսելով միջազգային հանրության՝ երկխոսություն սկսելու կոչերը։ ԵՄ-ն պետք է վճռականորեն ցույց տա, որ նման հարձակումները մեր հարևանությամբ չպիտի անհետևանք մնան»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Կարդացեք նաև
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ