Երեկ առավոտյան ժամը 7:00-ին Հունաստանի Ալեքսանդրապոլիս քաղաքի հայերը քաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա սահմանին բողոքի ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի, ընդդեմ թուրքական եւ ադրբեջանական ագրեսիայի Արցախում, որին մասնակցել են ոչ միայն Ալեքսանդրապոլիսի հայերը, այլեւ՝ հույները:
Ցույցի մասնակիցները մաքսատան ճանապարհը գրեթե 4 ժամ փակ են պահել՝ ի նշան աջակցության: Ցամաքային այս ճանապարհը միակ հատվածն է, որով թուրքական բեռնատարերը դեպի Եվրոպա մուտք են գործում, որը երեկ հունաստանաբնակ հայերը, փաստորեն, 4 ժամ փակ են պահել:
Բողոքի ցույցի կազմակերպիչ, Ալեքսանդրապոլիսում բնակվող հայազգի Լիա Մեհրաբյանը Aravot.am-ին հայտնեց, որ այս կիրակի Ալեքսանդրապոլիսի հայերը կուղեւորվեն դեպի Սալոնիկ՝ Թուրքիայի դեսպանատան առջեւ արտահայտելու իրենց բողոքը:
Կարդացեք նաև