Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ հույսը դնել այն բանի վրա, որ օտարը կգա ու կօգնի». Շավարշ Քոչարյան

Հոկտեմբեր 20,2020 15:19

«Միջազգային կառույցների արձագանքները տարբեր են: Շատ էական է հետեւյալ հանգամանքը՝ դիրքորոշման հստակությունը: Շատ դեպքերում բավարարված չենք: Չի կարելի դիտարկել Արցախի հանրապետությունը որպես չճանաչված տարածք, որի մարդիկ չեն օգտվում տարրական մարդկային իրավունքներից: Չի կարելի տարբերակել մարդկանց ըստ իրենց բնակեցրած սուբյեկտի: Այստեղ ակնհայտ խնդիր կա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հանդեպ միջազգային որոշ կառույցների անտարբերությունը պայմանավորված է Արցախի հանրապետության չճանաչված լինելով՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իրականում արձանագրենք, որ պատերազմի մեջ ենք: Հիմա միջազգային կառույցների, պետությունների արձագանքը…ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Հայկական կողմերի համար ցավալի է ամեն օրը, որովհետեւ ամեն օր կյանքեր են…բայց գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, դա առաջին հերթին քո պարտքն է»,-շեշտեց նա:

Քոչարյանի խոսքով՝ պետք չէ հույսը դնել այն բանի վրա, որ օտարը կգա ու կօգնի. «Ցավալի է, բայց մենք պատերազմի մեջ ենք: Ավելին՝ Թուրքիայի բացահայտ երեւալը փաստում է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ հնարավոր ցեղասպանությանը: Այդ տեսանկյունից պետք չէ աջ ու ձախ նայել, այլ մեր մարտը պետք է հաղթել, որից հետո էլ կտեսնենք, թե միջազգային կառույցները մեզ ինչ հարգանքով կվերաբերվեն: Հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն է տալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031