«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը՝ հրաշալի
Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։
Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար»:
Կարդացեք նաև