Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրակարգում մեկ խնդիր է դրված միջնորդների կողմից՝ հրադադարի պահպանում». ԱԳ փոխնախարար

Հոկտեմբեր 20,2020 14:34

«Առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են ՌԴ-ն ու Ֆրանսիան, որովհետեւ հրադադարի երկրորդ փորձն արդեն փորձում էր առաջ տանել Ֆրանսիան: Եվ հիմա ամերիկյան կողմի միանալը կարեւոր է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով արցախյան ռազմաճակատում հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությանը՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հիմա պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում երեք համանախագահների օրակարգում էլ մեկ հարց է՝ հրադադարը ոչ միայն պետք է հայտարարվի, այլեւ պետք է պահպանվի: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի: Այլ է խնդիրը, որ ներկա փուլում երեք համանախագահները մեկ մանդատ ունեն՝ նպաստել, որպեսզի կողմերը փոխզիջումների միջոցով հասնեն ընդհանուր հայտարարի: Երկրորդ մանդատը, որը կապված է համանախագահողերի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելու հետ, այն է, որ թույլ չտան ռազմական գործողությունների վերսկսում: Վերսկսվեց 2016թ.-ին եւ հիմա: Սա իրենց համար ահազանգ է»,-նշեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Մոսկվայում սպասվելիք Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման օրակարգն ինչ է ներառում: «Կոնկրետ չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ այսօր օրակարգում մեկ խնդիր է դրված միջնորդների կողմից՝ հրադադարի պահպանում»,-պատասխանեց Շավարշ Քոչարյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031