Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի մասնակից. «Դեսպանն ասաց, որ համակրանքը Հայաստանի կողմն է»

Հոկտեմբեր 20,2020 14:13

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց հավաքվածներից մի քանիսին  ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանը: «ԵՄ դեսպանի մոտ ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էին, չնայած որոշ բախումներ եղան տերմիանաբանության ոչ ճիշտ ձեւակերպումների հետ կապված»,-լրագրողներին հայտնեց ցույցի մասնակիցներից մեկը:

Նրա խոսքով. «Այնուհանդերձ, մենք խոսեցինք այն մասին, որ ԵՄ-ն եւ եվրոպական բոլոր կառույցներն այսօր նույն լռության քաղաքականությունն են վարում, որը վարում էին 2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ: Եվ ի՞նչ էր ստացվում. 2016թ մեր գերիների, դիերի նկատմամբ անարգանքը, խոշտանգումը, որը ՀՀ եւ Արցախի մարդու իրավունքի պաշտպանները ներկայացրել են միջազգային ատյաններին, մնացել էին անպատասխան, Ադրբեջանի նկատմամբ որեւէ պատժամիջոց չէր կիրառվել… Դեսպանն ասաց, որ տեսել են բոլոր տեսանյութերը, ծանոթ են ամեն ինչին, բոլորը ներկայացվել է Բրյուսել, ու հույս հայտնեց, որ կհնչի գնահատական… Դեսպանն ասաց, որ համակրանքը Հայաստանի կողմն է, բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը»:

Ցույցի մասնակիցը  նաեւ հավելեց, որ երբ Անահիտ Բախշյանը չի կարողացել զսպել արցունքները, նաեւ դեսպանն է հուզվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031