Երեւանի ավագանու այսօրվա նիստում որոշում կայացվեց Երեւանի Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում գտնվող 8744,9 մետր հողերի նպատակային նշանակությունը արդյունաբերական եւ ընդերքօգտագործման կատերգորիայից փոխել բնակվայրերերի հողերի կատեգորիա։ Այս տարածքում, ըստ նախագծի, նախատեսվում է հիմնել հիվանդանոց, կատարվելու է 15 միլիոն դոլարի չափով ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ։
Մեկ այլ որոշմամբ էլ Քոչինյան 15 հասցեում գտնվող 11,149 մետր հողամասի նպատակային նշանակությունը փոխվեց։ Այս տարածքում սեփականատերը նախատեսում է կառուցել մինչեւ 15 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ