Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի հիմնախնդրի լուծման միակ տարբերակը 1988-ին սկսված միացման գործընթացի ամբողջացումն է. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Հոկտեմբեր 20,2020 13:25

Սարդարապատն ունի մեկ ելք՝ հաղթանակ

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեզ պարտադրված ներկայիս պատերազմով որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության գոյության հարցը, քանի որ թշնամին հետապնդում է Հայաստանը ոչնչացնելու ուղիղ նպատակ։

Մեր ժողովուրդը և նրա բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից խորությամբ գիտակցել են այս սարդարապատային իրողությունը և մաքառում են հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։

Այս նոր Սարդարապատն այլևս վերաիմաստավորված է նաև մեր ոսկե սերնդի ինքնազոհաբերությամբ, բացառիկ նվիրվածությամբ և հայրենասիրությամբ։

Այսօր մեր փորձության պահն է։

Օգտվելով ստեղծված ծանր վիճակից, փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել այսպես կոչված լավրովյան «խաղաղության» ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց։

Այն տխրահռչակ Լավրովյան պլանը, որը նախատեսում է Արցախի մաս-մաս և ժամանակի մեջ երկարաձգված հանձնում ու հայաթափում, իսկ խորքային առումով՝ նաև Հայաստանի վերջնական պետականազրկում։

Վճռականորեն մերժում ենք Արցախը մեզանից օտարող և մեր պետականությունը փլուզող տարատեսակ լավրովյան պլանները և վերահաստատում ենք, որ Արցախի հիմնախնդրի լուծման միակ տարբերակը 1988-ին սկսված միացման գործընթացի ամբողջացումն է։

Մենք համոզված ենք, որ.
1) վճռական մենակի հոգեբանությամբ իր Սարդարապատը մղող ժողովուրդը ոչ միայն կհաղթի, այլև ձեռք կբերի իրական դաշնակիցներ,
2) դիմադրելու և դիմանալու դեպքում ոչ միայն հետ կբերենք Արցախի կորցրած տարածքները և ավարտին կհասցնենք Արցախի միացումը, այլև ականատես կլինենք Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդմանը և հայապատկան նոր տարածքների ազատագրմանը։

Հաղթելո՛ւ ենք։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031