Երեւանի ավագանու այսօրվա հերթական նիստում էր «Երեւանտրանս»-ի տարածքում գտնվող ավտոկայանատեղիների շահագործման մասին որոշումը։ Ըստ այդմ, ավագանին միաձայն որոշում ընդունեց 49 միլիոն 201 հազար դրամ հատկացնել կայանատեղիների կառուցման եւ վերակառուցման համար։
Մինչ նիստի մեկնարկը, ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում ընթացող պատերազմում զոհվածների հիշատակը։ Ավագանու 36 անդամ էր գրանցվել նիստին, օրակարգի 8 հարցերից մեկը, քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով, հետաձգվեց մինչեւ պատերազմի ավարտը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ