Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ Դաշնության խորհրդից հայտնել են Ղարաբաղում ռուսական հակաահաբեկչական գործողության պայմանը

Հոկտեմբեր 20,2020 12:23

ՌԴ Դաշնության խորհրդից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ հակամարտությունում սիրիացի գրոհայինների ենթադրյալ մասնակցության հարցով։ Կոսաչովը նշել է, որ նաև պետք է գնահատվեն վտանգներն ու ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման գործողություն իրականացնելու դեպքում։ Նրա հավաստմամբ՝ դեռևս վաղ է Ռուսաստանի գործողությունների մասով կանխատեսումներ անել։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031