Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմական շրջանում կարևոր է նաև ճիշտ արտահայտած միտքը, բառերի տեղին գործածությունը. Լեզվի կոմիտեի հորդորակը

Հոկտեմբեր 20,2020 15:15

Պատերազմական շրջանում բոլորիս մտքերն ու գործողություններն ուղղված են առաջնագիծ։ Այս ընթացքում կարևոր են նաև ճիշտ արտահայտած միտքը, ընտրված բառերի տեղին գործածությունը։

Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքը մեծ ուժ ունի, և անհրաժեշտ է, որ այն լիովին հասկանալի լինի հայ հանրությանը։

Հետևաբար հորդորում ենք այս իրավիճակում ևս խուսափել օտար բառեր գործածելուց, նախապատվությունը տալ միայն հայերեն բառային միավորներին։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների ցանկ։

1.ագենտ – գործակալ

2.ադապտացիա – հարմարում

3.ալյանս – դաշինք, միություն

4.բատալիոն – գումարտակ

5.բինոմ – երկանդամ

6.բլոկադա – շրջափակում, պաշարում

7.բուքսիր – 1.քարշակ, 2.քարշանավ

8.դեզերտիր – դասալիք

9.դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն

10.դեկլարացիա – 1.հռչակագիր, 2․ հայտարարագիր, 3․ հայտարարություն

11.դեմոգրաֆիկ – ժողովրդագրական

12.դեֆեկտ – թերություն, արատ, պակասություն

13.դիկցիա – առոգանություն

14.դիստանցիա – հեռավորություն, տարածություն

15.դիսֆունկցիա – խաթարում, խանգարում

16.էկզիստենցիալ – գոյութենական

17.էքսպանսիոնիզմ – ծավալապաշտություն

18.ինստինկտ – բնազդ

19.ինտեգրացիա – համարկում, ներգրավում

20.ինտերվենցիա – 1.(ռազմ.) ներխուժում, 2.(ռազմ.և ֆինանս.) միջամտություն

21.լաբորատորիա – 1.աշխատանոց, 2.փորձարան

22.մերկանտիլ – 1.շահամոլ, չարչի, 2.շահամոլական, շահախնդրական

23.նարատիվ – պատում

24.պլենար – լիագումար (նիստ), լիակազմ

25.պրովոկացիա – սադրանք

26.ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք

27.ստերիլ – մանրէազերծ, մանրէազերծված

28.տեռորիստ – ահաբեկիչ

29.ցիկլ – 1․ շրջափուլ, պարբերաշրջան, 2.շարք, 3.շրջապտույտ

30.օկուպանտ – զավթիչ, նվաճող

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031