Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ-ը դիմում է միջազգային կազմակերպություններին՝ միասնաբար ստիպել ադրբեջանաթուրքական ահաբեկիչներին դադարեցնելու ռազմական գործողությունները

Հոկտեմբեր 20,2020 12:15
rak

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արդեն չորրորդ շաբաթն է, ինչ ադրբեջանական հրոսակները Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ աննախադեպ լայնածավալ պատերազմ են վարում Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իրենց ունեցած ժամանակակից ռազմական ողջ զինանոցը և հավատարիմ մնալով իրենց նենգ բնույթին` որպես թիրախ ընտրել են ոչ միայն հայկական զինված ուժերը, այլ նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը:

Այսպիսի ծավալներով՝ կենդանի ուժի ու զինտեխնիկայի կիրառման խտությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ակտիվ ներգրավվածությամբ, պատերազմն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ դառնալով լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի երկրների համար:

Արցախի պաշտպանական բանակը, կամավորականների ու աշխարհազորայինների անմիջական մասնակցությամբ և Սփյուռքի հայության աջակցությամբ հերոսական դիմադրություն է ցույց տալիս թշնամուն՝ ցուցադրելով ժամանակակից ռազմարվեստի գլուխգործոցներ՝ տասնապատիկ ավելի կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ պատճառելով թշնամուն:

Փա՛ռք մեր խիզախ ու քաջ հայկական բանակին և հավերժ փա՛ռք հանուն հայրենյաց զոհված մեր նահատակներին:
Ռամկավար Ազատական կուսակցությունը, խստագույնս դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ, դիմում է ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությանը և միջազգային բոլոր կազմակերպություններին՝ միասնաբար ստիպել ադրբեջանաթուրքական ահաբեկիչներին դադարեցնելու ռազմական գործողությունները Արցախի հանրապետության նկատմամբ և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից խնդրի բանակցային կարգավորմանն ուղղված ջանքերին:

Միևնույն ժամանակ, գնահատելով բանակցությունների կարևորությունը հայ ժողովրդի համար օրհասական այս պահին, Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքական ուժերին՝ անվերապահ վստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վարելու Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների ղեկավարների միջև ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք բանակցությունները:

Աստվա՛ծ զորավիգ մեր վարչապետին և մեր ողջ ազգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031