Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելաբնակ հայերը Իսրայելի կառավարությունից պահանջում են դադարեցնել Ադրբեջանին զենքի տրամադրումը

Հոկտեմբեր 20,2020 12:06

«Կա՛նգ առ Իսրայել», «Կա՛նգ առ Թուրքիա», «Կա՛նգ առ Ադրբեջան», «Սթափվե՛ք». այսպիսի կոչերով Իսրայելի հայերը բողոքի ցույց են կազմակերպել:

Ցույցի մասնակիցները դիմում են Իսրայելի կառավարությանը՝ վերջ դնել Ադրբեջանի հետ մահացու գործարքին եւ այդ երկրին զենք չմատակարարել, քանի որ այդ զենքերը կիրառվում են Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում նաեւ քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, ինչն անհանդուրժելի է:

Օրեր առաջ գրավոր դիմում էր ներկայացվել Իսրայելի Գլխավոր դատարան՝ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով: Դիմումը մերժվել է՝ նշելով, որ չկան բավարար ապացույցներ՝ հիմնավորելու պնդումները, թե այդ զենքերն օգտագործվել են Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ :

Ցուցարարները նաեւ հրապարակային ներկայացրեցին ապացույցները՝ Շուշիի եկեղեցու հրթիռակոծումը, քաղաքացիական հիվանդանոցի թիրախավորումը  եւ բազմաթիվ բնակելի շենքերի ոչնչացումը : Ապացույցները շատ են, բայց Իսրայել պետությունը չի ցանկանում դրանք տեսնել:

Ցույցի ընթացքում նաեւ դրամահավաք է իրականացվում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031