«Մենք պետք է հաղթենք՝ սա մեր պետության գոյության հարցն է, այլ ճանապարհ չկա»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձը մակագրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը:
«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ»,- ուղերձում ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը: