Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնել է Բելգիա, որտեղ մասնակցելու է ATP Անտվերպենի մրցաշարին:
Վիճակահանությամբ Խաչանովն ազատ էր առաջին շրջանից եւ սպասում էր սերբ Դուշան Լայովիչ եւ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆո զույգի հաղթողին: Հաջողությունն ուղեկցել է ամերիկացուն եւ Խաչանովը հոկտեմբերի 22-ին կմեկնարկի հենց նրա հետ խաղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ