Լրահոս
Օրվա լրահոսը

«Էջս թիրախավորել էին, քանի որ քննադատել եմ Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունը». Ֆեյսբուքն արգելափակել էր Գարրի Կասպարովի էջը

Հոկտեմբեր 20,2020 10:53

«Հոլոքոստի ժխտումը արգելվում է ՖԲ-ում, փաստորեն այլ ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսին է հայերինը և Ռուանդայինը, չի արգելվում»,- A1+-ը ներկայացնում է Գարրի Կասպարովի ֆեյսբուքյան գրառումը:

«Երբ ես տեղադրեցի իմ հարցազրույցը, Ֆեյսբուքը անջատեց իմ էջը՝ ասելով, որ այն «խախտում է մեր համայնքի չափանիշները»:

Համոզված եմ, որ ադրբեջանական թրոլային ուժերը էջս թիրախավորել էին, քանի որ հարցազրույցում ես քննադատել եմ Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունը:

Իհարկե, իմ հարցազրույցում չկա որևէ բան, որը հակասում է ցանկացած մարդկային չափանիշներին, բացի այն մարդկանց համայնքից, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը:

Հեգնանքը նրանում է, որ հաշվի առնելով, որ Ցուկերբերգը վերջերս ասաց, որ Հոլոքոստի ժխտումը այժմ արգելվում է ՖԲ-ում, փաստորեն այլ ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսին է հայերինը և Ռուանդայինը, չի արգելվում»։

Կասպարովի եւ նրա ընկերների բարձրացրած աղմուկից հետո ֆեյսբուքյան էջը վերականգնվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031