Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի հանցագործություններին գնահատական տալու իրավական մեխանիզմներ գոյություն ունեն. Ռուբեն Կիրակոսյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 20,2020 10:26

Իրավական մեխանիզմներ գոյություն ունեն. 1998-ից գործում է միջազգային քրեական դատարան, որն ունի ունիվերսալ լիազորություններ: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը՝ անդրադառնալով պատերազմում ադրբեջանական կողմի կատարած հանցագործություններին և դրանց հնարավոր իրավական գնահատականներին:

Նրա խոսքով՝ այդ միջազգային քրեական դատարանը զբաղվում է պատերազմի հետևանքների, կոտորածների, մարդկանց զանգվածային ոչնչացման հետևանքների վերաբերյալ գնահատական տալով՝ քրեական օրենսդրության համաձայն:

«Դրա համար կան մեխանիզմներ, բայց դրանից առաջ այս պահին ամենակարևոր խնդիրն է ճշգրիտ արձանագրել, ֆիքսել առկա պատկերը, եղած հանցագործությունները, որպեսզի դա լինի ընդունելի վարույթի համաձայն, որպեսզի հետագայում նրանք չկարողանան բողոքարկել: Դրանք կլինեն լուսանկարներ, տեսագրություններ կամ փաստաթղթեր:

Որքան գիտեմ, հիմա Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զբաղվում է դրանով: Կարծում եմ՝ այս շրջանում անկախ դիտորդներ պետք է հրավիրել, որոնք ևս հետո կարող են հարցի վերաբերյալ վկայություններ տալ»,- ասաց Ռուբեն Կիրակոսյանը:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031