Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք են տեղական փոխադրողներ. ազգային փոխադրողը օդային փոխադրումների կարգավորման գործիք է». Հակոբ Ճաղարյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 20,2020 10:04

Ավիացիոն ոլորտի մասնագետները բազմիցս բարձրաձայնել են այն հարցը, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային, սեփական ավիափոխադրող, որն այս օրերին անխափան կիրականացնի կապն արտաքին աշխարհի հետ։

«Ժամանակ»-ի հետ զրույցում ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանը, որևէ քննադատություն չհնչեցնելով կառավարության հասցեին, ևս մեկ անգամ հաստատեց ազգային փոխադրող ունենալու կարևորությունն ու ռազմավարական նշանակությունը՝ հատկապես նման պատերազմական իրավիճակում։

«Ազգային փոխադրողը երկրում ստեղծված երկրի օրենքներով աշխատող միակ կամ հիմնական փոխադրողն է, որը ավելի շուտ կոչում է, քան ստատուս։ Դա կոչում է, վաստակ է։ Ազգային փոխադրողը օդային փոխադրումների կարգավորման ազգային գործիք է»,- նշեց Ճաղարյանը։

«Մենք պատերազմի հենց առաջին օրը հայտարարությամբ հանդես եկանք, որում նշել ենք, որ պատերազմական իրավիճակում շատ ավիաընկերություններ պարզապես դադարեցնելու են թռիչքները դեպի Հայաստան, ինչը մենք տեսանք, որ տեղի ունեցավ։ Հիմա սրանց կարող են փոխարինել միայն տեղական փոխադրողները։ Դա մեր կապն է աշխարհի հետ։ Մենք ինչ իրավիճակում էլ գտնվենք, մեր կապն արտաքին աշխարհի հետ պետք է անդադար պահենք։

Մենք այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք խաղաղության ժամանակ։ Մեզ պետք են տեղական փոխադրողներ, ու այդ հարցը քննարկման ենթակա չէ»,- մանրամասնեց Հակոբ Ճաղարյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031