Նյու-Յորքի հանրային գրադարանում կազմակերպված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումների նպատակն էր՝ իրականացնել դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում: Այն կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որն ավելի քան երբեւէ հավատարիմ է իր հանձնառությանը՝ երկրորդ հնարավորություն տալու աշխարհում բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը:
Այսօր, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ուժգին հարձակումներ է իրականացնում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները խորապես անհանգստացած եւ վշտացած են Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությամբ եւ իրենց ներդրումն են ունենում աշխարհում խաղաղության հաստատմանը:
Առցանց միջոցառումը Նյու Յորքից վարեցին ամերիկացի հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ Դեյվիդ Իգնաթիուսը եւ Ջուդի Վուդրուֆը:
Բացառիկ հարցազրույց անցկացվեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Կատարումներով հանդես եկան աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման եւ լեգենդար ջազային երաժիշտ ու շեփորահար Ուինթոն Մարսալիսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ