Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրբաթ նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հոկտեմբեր 20,2020 06:16

«Ամերիկայի ձայն». Շաբաթվա վերջին նախատեսվում են ԱՄՆ պետքարտուղարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նախատեսում են այցելել Միացյալ Նահանգներ: Դրա մասին հաղորդում է POLITICO պարբերականը: Ուրբաթ օրը նախատեսվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը հակամարտող կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:

Ըստ պարբերականի, ուրբաթ առավոտյան Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկման հիմնական առարկան է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

Պարբերականը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանա եռակողմ հանդիպում կողմերի միջև, սակայն ըստ հրապարակման հեղինակի, նույն օրը հանդիպում նշանակելու փաստը ազդարարում է, որ Վաշինգտոնը փորձում է ակտիվացնել իր ջանքերը՝ ԼՂ հակամարտության շուրջ կրակի դադարեցման հարցում:

Ըստ POLITICO- ի՝ այս այցերը Թրամփի վարչակազմի համար լավ հնարավորություն են ընդգծել իր գլոբալ դերակատարությունը համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների նախօրեին:

ԱՄՆ պետքարտուղարությունը դեռևս մեկնաբանություն չի տրամադրել այս կապակցությամբ: POLITICO- ի հարցերին առանձին պատասխանել են ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանները: Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ ադրբեջանական կողմը ցանկանում է վարել առարկայական զրույց, իսկ Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը նշել է, որ հայկական կողմը չի տեսնում կարգավորման որևէ տարբերակ՝ բացի փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորումից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Միացեալ ազգերում հանդիպում չունէ՞ք։ Համեցէ՛ք Նիւ Եորք համայնքի հետ հանդիպելու, զրուցելու։

    Ինչ եմ ակնկալում Ձեր այցից՝
    Ա. Պետական քարտուղարի հետ քննարկել պատերազմական յանցագործութիւնները եւ Հայաստանի վճռականութիւնը, որ դիմելու ենք ՄԻԵԴ եւ Հաագայի միջազգային քրէական դատարան։
    Բ. Շեշտը դնել այն հանգամանքի վրայ, որ քանի դեռ պատերազմական յանցագործ Ալիեւը նախագահ է, Արցախի ժողովրդին սպառնում է բնաջնջման վտանգ՝ դրանից բխող կարգաւորման հետեւանքներ։
    Գ. Միացեալ Նահանգները Փոմփեոյի շուրթերով յստակ նշել է, թէ ով է սկսել պատերազմը, ում օգնութեամբ եւ որ ամենակարեւորը՝ ԱՄՆ-ը համարում է, որ այս իրավիճակում Հայաստանն ինքնապաշտպանուելու ԼԻԱԿԱՏԱՐ իրաւունք ունի։ Սրանք պարզապէս դիւանագիտական նուէր ու աջակցութիւն են մեզ։
    Ինքնապաշտպանութիւնն իր հերթին նշանակում է (կամ չի բացառում) հակայարձակման եւ առաջ գնալու հնարաւորութիւնը։ Ինքնապաշտպանութիւն նաեւ նշանակում է պաշտպանական բնոյթի զէնքի վաճառք ԱՄՆ-ի կողմից, ինչն այս դէպքում ԱՄՆ օրէնսդրութեամբ արգելուած չէ։ Ես յուսով եմ, որ այս այցի ընթացքում Հայաստանն ԱՄՆ-ից կարող է ձեռք բերել ՀՕՊ միջոցներ՝ Արցախի երկինքը ագրեսորից պաշտպանելու համար։

    Յաջողութիւն Ձեզ։ Բարո՜վ գաք եւ բարի թռիչք։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031