Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Արցախում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը

Հոկտեմբեր 20,2020 06:04

ՄԱԿ  Անվտանգության խորհուրդը երեկ գիշեր  քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողությունը ապահովելու անհրաժեշտությունը: Այս մասին երկուշաբթի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փակ հանդիպման ավարտին,  լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Այժմ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը․ սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համաձայնությունը ձեռք է բերվել, բայց չի իրականացվել»,- ասել է նա:

«Հիմնական հարցն այն է, թե ինչպես ապահովել հրադադարի պահպանման վերահսկողությունը։ Այս հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Անվտանգության խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելը Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ է պահանջում։

«Սա արագ գործընթաց չէ։ Տեղեկություններ կան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է այդ հարցը, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը», – ասել է Նեբենզյան:

Դիվանագետը չի բացառել, որ ԵԱՀԿ-ն կարող է իր վրա վերցնել մշտադիտարկման առաքելությունը, հատկապես, որ այդ կազմակերպությունը զբաղվում է հակամարտության  կարգավորմամբ։ «Ով և ինչ կարգավիճակով կլինի այնտեղ՝ դեռ հարց է, որը քննարկվում է», – հավելել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031