Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից ավտոբուսով Հայաստան վերադառնալու համար շուրջ 200 ՀՀ քաղաքացի է հերթագրվել և սպասում է մեկնելու օրվան. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 20,2020 08:20

Ներկա դրությամբ Թուրքիայում հայաստանցիների ինքնակազմակերպվածությունն ակնհայտ է․ յուրաքանչյուր ոք հնարավորինս հեռու է մնում ենթադրյալ սադրանքներից՝ գիտակցելով պահի լրջությունն ու վերահաս վտանգը, շատերը հայրենիք վերադառնալու անվտանգ ճանապարհների որոնման մեջ են։

Հայաստանից զանգահարում են նրանց բարեկամները և կոչ անում վերադառնալ, սակայն այս պահին նրանք փակուղու մեջ են։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում, երբ Թուրքիան այս պատերազմում սատարում է Ադրբեջանին, որքանո՞վ է անվտանգ ՀՀ քաղաքացիների Թուրքիայից Հայաստան ավտոբուսով վերադառնալը։ Մյուս կողմից՝ հեշտ չէ ինքնաթիռով մեկնելը, քանի որ տոմսը բավականին թանկ է՝ մոտ 250 ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 14-ի Ստամբուլ-Մինսկ-Երևան ուղղության ուղևորների մեծամասնությունը հայաստանցիներ էին։

Ստամբուլում ապրող գործարար Գագիկ Մուշեղյանը տեղեկացրեց, որ ավտոբուսով Հայաստան վերադառնալու համար շուրջ 200 ՀՀ քաղաքացի է հերթագրվել և սպասում է մեկնելու օրվան։

«Հույս ունենք, որ տեղափոխության գործընթացի անվտանգության բոլոր հարցերը վերջնականապես կլուծվեն և ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսները մոտակա ժամանակահատվածում Թուրքիայից կուղևորվեն դեպի Հայաստան։ Ներկա պահին այս ուղղությամբ բավականին լուրջ և պատասխանատու քայլեր են ձեռնարկվում համապատասխան անձանց կողմից, ինչի մասին հավելյալ մանրամասներ հրապարակելուց նպատակահարմար է զերծ մնալ»,- ասում է պարոն Մուշեղյանը։

Իր ընտանիքի հետ Ստամբուլում բնակվող ՀՀ քաղաքացի Արթուր Ս․-ն անդրադարձավ հայաստանցիների ներկա վիճակին և առհասարակ Արցախի պատերազմի պատճառով Թուրքիայում տիրող մթնոլորտին․

«Այս պահին Թուրքիայում գտնվող մեր հայերի մեծամասնությունն ունի որոշակի մտահոգություններ, որոնք կապված են ոչ թե Թուրքիայի կառավարության կամ թուրք ժողովրդի հետ, այլ ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիների հետ։ Թուրքիայում ադրբեջանցիները թվով շատ են և իրենց դրսևորում են այնպես, կարծես թե գտնվում են սեփական երկրում։ Չեմ ուզում անտեսել այն փաստը, որ թուրք ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է պահում պատրիարքարանը և այլ հաստատություններ։

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031