Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախակի զորավարժությունները Թուրքիային հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 20,2020 08:00

«Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը որոշակի տվյալներ է ներկայացնում: Ըստ այդմ՝ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2012-2016 թթ․ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր՝ 69 տոկոս, ապա հաջորդում էին Իսրայելը (22 տոկոս) եւ Բելառուսը (3․6 տոկոս)։ Մինչդեռ 2015-2019 թթ. Ադրբեջանի թիվ 1 մատակարարն արդեն Իսրայելն էր (60 տոկոս), երկրորդ տեղում Ռուսաստանն էր (31 տոկոս), իսկ երրորդում՝ Թուրքիան (3․2 տոկոս)։

Ալիեւի խոսքերի համաձայն, Թուրքիան այս ցուցակում պետք է բարձրանա առաջին տեղ՝ առաջ անցելով Իսրայելից ու Ռուսաստանից։ «Թերեւս, ակնհայտ է, որ վերջին տարիներին Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացրած Թուրքիան Ադրբեջանից պահանջել է վերանայել Իսրայելի (եւ միգուցե նաեւ Ռուսաստանի) հետ ռազմական սերտ շփումները, աստիճանաբար հրաժարվել իսրայելական զենքից, հատկապես ԱԹՍ-երից եւ փոխարենը նախապատվություն տալ թուրքական զենքին՝ առաջին հերթին ԱԹՍ-երին»,- ասում է թուրքագետը։

Այս համապատկերում չմոռանանք նաեւ Թուրքիայի՝ Ադրբեջանում ռազմական ներկայության գործոնը: Բանն այն է, որ եթե նախկինում Թուրքիան ու Ադրբեջանը տարեկան անցկացնում էին 1-2 համատեղ զորավարժություն, ապա վերջին շրջանում դրանք դարձել են բավական հաճախակի։ Այո, նկատում է թուրքագետը, Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումը: Բայց Թուրքիան, թերեւս, գտել է դա շրջանցելու տարբերակը. հաճախակի զորավարժությունները նրան հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031