Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Սթափ­վեք և գի­տակ­ցեք, որ սա ոչ թե իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյան, այլ եր­կի­րը պաշտ­պա­նե­լու, պե­տա­կա­նու­թյու­նը փր­կե­լու խն­դիր է». «Իրատես»

Հոկտեմբեր 20,2020 07:40

ՀՅԴ Հա­յաս­տա­նի ԳՄ ան­դամ ԱՐԾ­ՎԻԿ ՄԻ­ՆԱ­ՍՅԱ­ՆԸ վս­տա­հեց­նում է՝ մեկ տաս­նյա­կից ա­վե­լի կու­սակ­ցու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րու­թյունը՝ պա­տե­րազ­մա­կան այս ծանր օ­րե­րին օ­պե­րա­տիվ շտաբ ստեղ­ծե­լու և այդ մար­մի­նը ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու ի­րա­վա­սու­թյուն­նե­րով օժ­տե­լու ա­ռա­ջար­կով, սահ­մա­նադ­րա­կան է ու նա­խա­տես­վում է օ­րեն­քով. «Ռազ­մա­կան դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի օ­րեն­քի 6-րդ հոդ­վա­ծի «Զ» են­թա­կետն ուղ­ղա­կիո­րեն նա­խա­տե­սում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է ստեղ­ծել պե­տա­կան հա­տուկ մար­մին և սահ­մա­նել նրա լիա­զո­րու­թյուն­նե­րը: Այս մար­մի­նը որևէ պե­տա­կան կա­ռույ­ցի փո­խա­րի­նե­լու խն­դիր չու­նի: Այն պետք է ու­նե­նա կոնկ­րետ լիա­զո­րու­թյուն­ներ, ու, բնա­կա­նա­բար, պետք է գոր­ծի ըստ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի:

Իսկ ստեղծ­ված վի­ճա­կը, ինչ­պես բնու­թագ­րել են թե՛ ՀՀ վար­չա­պե­տը, թե՛ Ար­ցա­խի նա­խա­գա­հը, օր­հա­սա­կան է։ Մար­մի­նը ձևա­վո­րե­լուց հե­տո անհ­րա­ժեշտ է հս­տակ դե­րա­բաշ­խում ի­րա­կա­նաց­նել, սահ­մա­նել գոր­ծա­ռույթ­ներն ու լիա­զո­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի բո­լոր այն ան­ձինք, ով­քեր անհ­րա­ժեշտ կա­րո­ղու­թյուն, փոր­ձա­ռու­թյուն ու կա­պեր ու­նեն, ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­վեն երկ­րի հա­մար կարևո­րա­գույն այս շր­ջա­նում:

Ու­զում եմ կո­չով դի­մել բո­լոր նրանց, ում հա­մար պա­հը չա­փա­զանց կարևոր է. սթափ­վեք և գի­տակ­ցեք, որ սա ոչ թե իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյան, այլ եր­կի­րը պաշտ­պա­նե­լու, պե­տա­կա­նու­թյու­նը փր­կե­լու խն­դիր է»:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031