«Այժմ շրջանառվում է (մինչեւ նոյեմբերի 2-ը) Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ժամանակավոր արգելելու որոշումը, որն ընդունվելու պարագայում կգործի դեկտեմբերի 31-ից՝ 6 ամիս ժամկետով: Առաջին հարցերը, որ ծագում են շատերի մոտ, հետեւյալ շրջանակում են. ինչո՞ւ ոչ այսօր, այլ՝ տարվա վերջին օրվանից, ինչո՞ւ ժամանակավոր եւ, արդյոք, մեր տնտեսությունը դրանից վնասներ չի կրի՝ հաշվի առնելով ծավալները:
«ՀՀ»-ին, սակայն, հետաքրքրեց այլ հարց՝ այդ ի՞նչ ապրանքների արգելքի մասին է խոսքը: Սա դիտարկում ենք այն համապատկերում, ինչի մասին տարիներ շարունակ խոսվել է տարբեր հարթակներում, նույնիսկ երբ խաղարկվում էր «փոխված թուրքի» թեզը. այն է՝ թուրքը մեր ակնհայտ թշնամին է եւ բացառված չէ, որ թունավորված կարող են լինել թե՛ սնունդը եւ թե՛ հագուստը, ինչի հետեւանքը կարող ենք զգալ տարիներ հետո միայն:
Մի բան հաստատ է, ինչպես էկոնոմիկայի նախարարությունն է ասում, թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլեւ անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, որոնց հաշվին, այդ թվում, հնարավորություն է ստեղծում թուրքական իշխանություններին դրանք ուղղորդել Ադրբեջանին սատարելուն: Միաժամանակ կանխարգելվում է թշնամական երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը:
Եվ, ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասորդ չի առաջանա…»:
Կարդացեք նաև
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում