«Բոլորս պետք է կանգնենք երկրի եւ բանակի կողքին: Պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված, այլ կենդանի հերոսներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ պայքարում հերոսաբար նահատակված հայորդիներից Ալբերտ Հովհաննիսյանի՝ «լուսանկարի Ալբերտ»-ի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«Բոլոր նրանք, ովքեր կարող են որեւէ կերպ օգնել բանակին եւ երկրին, պետք է անեն դա: Բարձր ձայնով քաղաքում հայրենասիրական երգեր լսելով՝ մենք չենք օգնում եւ չենք ոգեւորում զինվորներին: Բոլորս պարտավոր ենք նրանց կողքին լինելու եւ պետք է լինենք»,-հայությանը կոչ արեց նա: «Առաջին իսկ օրից պարոն Հովհաննիսյանը բոլորիս ցնցեց հայրենասիրական եւ սառը՝ ընտրված խոսքերով:
Նրա պես դաստիարակած որդիների շնորհիվ հաղթելու ենք այս պատերազմը»,-իր հերթին հավելեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ