Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայի հայ համայնքը զանգվածային ավտոերթ է իրականացրել մայրաքաղաքում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

Հոկտեմբեր 19,2020 21:35

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում երեկ, հոկտեմբերի 18-ին զանգվածային ավտոերթ է տեղի ունեցել՝ խաղաղության և Լեռնային Ղարաբաղը ճանաչելու պահանջով:

Ինչպես հաղորդում է Diario Armenio պարբերականը, լատինամերիկյան երկրում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ավտոերթը հարյուրավոր մարդկանց է միավորել: Ավտոերթի մասնակիցները պաստառներ և դրոշներ են փակցրել մեքենաներին: Մոնտեվիդեոյի փողոցներով ընթացող երթի մասնակիցները միաբերան կատարել են հայոց օրհներգը, այնուհետև հասնելով երթուղու ավարտին՝ միջոցառման կազմակերպիչներից մեկն ընթերցել է պահանջները և ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031