Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուսաբանման համար Բաքու այցելած բրիտանացի լրագրող Լուիս Քալահանը, որը գրում է Sunday Times-ի համար, Թվիթերի իր միկրոբլոգում պատմել է Բաքվից ստացած տպավորությունների մասին։
Անցյալ շաբաթ ես Բաքվում էի։ Մի քանի տպավորություն այցելությունից։ Բոլորը, ում հետ ես խոսում էի, անգամ եթե նրանք մոլի ընդդիմադիր են, պաշտպանում են Ադրբեջանի դերն այս հակամարտությունում։ Լայնորեն տարածված է հակառակորդ կողմի նկատմամբ ատելությունն ու հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվությունը։ Առանց VPN-ի, անհնար է մտնել սոցիալական ցանցեր։ Կառավարության նարատիվը միակն է, որին լայն զանգվածները հավատում են։ Ցանկացած այլ տեղեկություն որակվում է որպես fake news։
Լայնորեն տարածված է Թուրքիայի պաշտամունքը։ Տարբեր մարդիկ ինձ ասում էին, որ Ռուսաստանի իշխանությունը Կովկասում թուլանում է, և Թուրքիան ամրացնում է իր դիրքերը։ Տիրում է նաև այն կարծիքը, որ Ռուսաստանը փորձել է նախկինում խզել պանթուրքական կապերը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ