Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը վարչական տույժ է կիրառել մի շարք ընկերությունների նկատմամբ

Հոկտեմբեր 19,2020 20:30

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդում է. «Այսօր` հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր տասը հարց՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերի վերաբերյալ:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել բավարարել «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ԴԵԼՏԱ ԹԻՎԻ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» հեղինակազորման համար ներկայացրած հայտերը:

«ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ Հանձնաժողովը կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում, Հեռարձակողի կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու համար՝ առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման ցուցադրվել են մի շարք ֆիլմեր:

«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հնչեցրած թիրախավորված արտահայտություններ: Նշված հաղորդման հեռարձակումը փաստում է երկու հեռարձակողների կանխամտածված թշնամանք, կեղծիք, ատելություն սերմանելու խմբագրական քաղաքականության մասին:

Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»:

Թեմայի շուրջ «Հայելի» կայքը զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ.«Օրենքներ, որոնք կիրառվում են խոսքի ազատության վերաբերյալ, դրանք չպետք է լինեն վերացական, պետք է պարունակեն հստակ որոշակիություն, տվյալ պարագայում հստակ որոշակիությունը գոյություն չունի: Փաստացի փակվել է հաղորդում, մինչդեռ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք նույնպես քննադատում են, բայց դրա հետ մեկտեղ շողոքորթում այս կառավարությանն, այդ հաղորդումները, չգիտես ինչու, հեռարձակվում են: Տեսեք՝ մի քանի օնլայն լրատվամիջոցներում ևս լսում ենք քննադատություն կառավարության հասցեին, բայց այդ լրատվամիջոցների հաղորդումները անխափան աշխատում են: Միանշանակ, այստեղ տեսնում ենք՝ կա քաղաքական պատվեր տիկին Անժելա Թովմասյանի նկատմամբ՝ սկսած՝ անցած տարվա հոկտեմբերի 5-ի՝ «Հայելի ակումբի» վրա հարձակումից, հիշում ենք Անժելա Թովմասյանի եղբոր՝ Հրայր Թովմասյանի, վերջիններիս բարեկամների նկատմամբ իրականացվող հետապնդումները: Ռազմական դրության ժամանակ, երբ մարդիկ օգտվում են առիթից ու այսպիսի որոշակի սահմանափակումներ են մտցնում, դրանք պետք է բողոքարկման առարկա դառնան միջազգային կառույցներում, որպեսզի ապագայում այդ կառույցների միջոցով կարողանանք շտկել իրավիճակը: Մենք չենք ակնկալում, որ այս պատերազմը շուտ կավարտվի, ուրեմն ստացվում է՝ այս ընթացքում խոսքի ազատությունը ոտնահարվելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031