Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին նա ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել և՛ Մոսկվայում, և՛ ցանկացած այլ վայրում՝ հակամարտությանը վերջ տալու և կարգավորման ուղի գտնելու համար»,- ասել է նա:
Միաժամանակ Ալիևը չի թաքցրել, որ իրենք խաղաղությունից բացի` ,«ուզում են նաև տարածքներ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ