Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք նույն ահաբեկիչներն են, որոնք Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին իրականացրել էին ահաբեկչություն. Բողոքի ցույց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց

Հոկտեմբեր 19,2020 18:20

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատուն ասաց՝ մենք գիտենք, մենք ամեն ինչից տեղյակ ենք: Գիտեին, որ Ադրբեջանի կողմից կան Թուրքիայի կողմից ուղարկված վարձու ահաբեկիչներ: Ասացին՝ տեղյակ են, բայց իրենց երկրի ղեկավարի անունից որեւէ արձագանք հնչեցնել չեն կարող»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմինե Մելքոնյանը՝ նշյալ պաշտոնյանի հետ հանդիպումից հետո:

Մի խումբ քաղաքացիներ, հասարակական գործիչներ Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով դատապարտել ընդդեմ Արցախի ադրբեջանա-թուրքական ագրեսիան: Դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատուն խոստացել է ցուցարարների պահանջների հիման վրա համառոտ զեկույց կազմել եւ ուղարկել Վաշինգտոն՝ ներկայացնելով Արցախում, Հայաստանում տիրող իրադրությունը: Արմինե Մելքոյանն  ասաց, որ դեսպանատան պաշտոնյան ողջունել է նաեւ, որ Հայաստանում կարող են այսպես խաղաղ ձեւով հարցի լուծում պահանջել:

«Եվս մեկ անգամ պետական մակարդակով հաստատվեց, որ ԱՄՆ-ն ընդունում է, որ այս պատերազմին միացել են նաեւ ահաբեկիչներ»,- նշեց Արսեն Վարդանյանը, որը նույնպես դեսպանատան պաշտոնյայի հետ հանդիպում ունեցած քաղաքացիների թվում էր: Դեսպանատան պաշտոնյան նշել է, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ԱԳՆ-ի հետ, եւ պարբերաբար տեղեկատվություն են ուղարկում Վաշինգտոն:


Բողոքի ցույցի մասնակից Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ այդ ահաբեկիչները նույն ահաբեկիչներն են, որոնք Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ին իրականացրել էին ահաբեկչություն:

«Մենք մեզ պաշտպանելու համար ենք կռվում, որովհետեւ ռումբերը թափվում են Ստեփանակերտի, Հադրութի, Շուշիի վրա: Խոսեցինք նաեւ այն մասին, որ Գյանջայի օդանավակայանը պայթեցվել է մեզ պաշտպանելու համար, քանի որ այնտեղից ռումբերը թափվում էին Արցախի վրա: Տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ ավերվել են»,-ասաց տիկին Բախշյանը:

Ցույցի մասնակիցները նշել են, որ սպասում են կոնկրետ գործողությունների:

Լուսանկարները՝ Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031