Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով․ Պետք է վերջ դնել Լեռնային Ղարաբաղում առճակատման մղող հռետորաբանությանը

Հոկտեմբեր 19,2020 17:23

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել Լեռնային Ղարաբաղում առճակատման մղող հռետորաբանությանն ու մարտական գործողություններին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը նշել է, որ ինքը Եվրոպայի խորհրդի իր գործընկերներին իրազեկել է Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի տեսլականի և այդ ուղղությամբ արած քայլերի մասին։

«Վստահ ենք, որ հիմա ամենակարևորը Լեռնային Ղարաբաղում առճակատման մղող հռետորաբանությունը դադարեցնելն է, ինչպես կողմերի, այնպես էլ միջազգային խաղացողների մասով։ Եվ դա, պետք է ենթադրել մեծ ջանքեր չի պահանջում։

Մյուս խիստ անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկել հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ, մարտական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածներից հրաժարվելը և, բնականաբար, այն պահանջը, որը հնչել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունների մեջ։ Այդ մասին ասված է նաև մոսկովյան փաստաթղթի մեջ, որը մեր աջակցությամբ ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին։ Դա հաստատված է նաև հոկտեմբերի 18-ին համաձայնեցված փաստաթղթում, որով փորձ է արվում կրկին դադարեցնել արնահոսությունը»,- ասել է Լավրովը։

«Այս պատմական պահին ձեռք բերվածի սահմաններում մենք պետք է կողմերին համոզենք համաձայնության գալ առանցքային դրույթների շուրջ, որոնք թույլ կտան ավելի երկարաժամկետ հեռանկարում կայունացնել իրադրությունը տարածաշրջանում, բացել տնտեսական, տրանսպորտային հանգույցները և ապահովել Ղարաբաղի և այստեղ գտնվող այլ տարածքների հուսալիությունն ու անվտանգությունը»,- պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031