Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ կատարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, չի կարող տարանջատվել Էրդողանի՝ «Օսմանյան կայսրության» վերակազմավորման քաղաքականությունից. Ռումինիայի իշխող կուսակցության պատգամավոր

Հոկտեմբեր 19,2020 17:56

Հոկտեմբերի 17-ին Ռումինիայի իշխող PNL կուսակցության պատգամավոր Դանիել Գեորգեն (Daniel Gheorghe) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև, չի կարող տարանջատվել Էրդողանի օսմանական հարձակումից և «Օսմանյան կայսրության» վերակազմավորման քաղաքականությունից։ Պարտադիր չէ, որ դա լինի տարածքների ընդլայնման դասական տեսքով։ Էրդողանի ռեժիմը ձգտում է, որ Թուրքիան, լինելով տարածաշրջանային ուժ, վերաճի համաշխարհային գերտերության:

Թուրքիան ոչ միայն չճանաչեց Առաջին աշխարհամարտի ընթացքում Հայոց ցեղասպանության ողբերգության պատասխանատվությունը, այլ նույնիսկ վերափոխվեց ստվերային տերության` երաշխավորելով Կասպից ծովի նավթի պաշարներով հարստացած ավտորիտար Ադրբեջանի հավակնությունները:

Հայաստանը Հարավային Կովկասում ժողովրդավարական երկիր է՝ բնակեցված քրիստոնյա ժողովրդով։ Այն գտնվում է աճող թշնամական միջավայրում՝ իսլամիզմի և Լոզանի ու Մոնթրոյի պայմանագրերից ձերբազատվող նոր ու վրեժխնդիր Թուրքիայի կողքին, որը վերածննդի ճանապարհին է գտնվում՝ բոլոր պետական ու ոչ պետական վեկտորների ակտիվացման և հզորացման արդյունքում և որը պատրաստ է հեծնել նեոօսմանյան հետադիմական հայեցակարգի կանաչ ձիերին (իսլամական գործոնի օգտագործում)»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031