Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան․ «Այսօր հայկական զինված ուժերն այն միակ գործոնն են, որոնք թույլ են տալիս ԵՄ-ին փրկել իր դեմքը»

Հոկտեմբեր 19,2020 17:15

Թուրք-ադրբեջանական՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի 23-րդ օրն է, սակայն միջազգային կառույցները, հատկապես ԵՄ-ն , ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը, գործուն որեւէ քայլեր չեն կատարել։ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում հայերը բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, ստիպել դադարեցնել ագրեսիան եւ պատերազմական հանցագործությունները։

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի մամուլի ակումբի նախագահ, Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է՝ այս պահին միջազգային հանրությունը պատրաստ չէ որեւէ կտրուկ, վճռական, արդարությանը միտված գործողություն կատարել։

Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ դա միջազգային կառույցների թուլացմանը միտված գործողությունների այն շարունակությունն է, որին մենք ականատես ենք լինում արդեն մի քանի տարի․ «Եվ, մենք ընդամենը կարող ենք ասել՝ այսօր հայկական բանակը, զինված ուժերն այն միակ գործոնն են, որոնք թույլ են տալիս ԵՄ-ին փրկել իր դեմքը։ Որովհետեւ, ինչպես արդեն պատմությունը ցույց է տվել, եթե չլիներ մեր բանակը, ապա ամբողջ միջազգային հանրությունը, ներառյալ՝ ԵՄ-ն, ընդամենը հետագայում կարձանագրեր իրենց դատապարտումը թուրքադրբեջանական գործողությունների։ Միգուցե ոմանք կճանաչեին հայերի հերթական ցեղասպանությունը, եթե հայկական բանակը չկարողանար իր առաքելությունը կատարել։ Հենց հայկական բանակն է ժամանակ շահում միջազգային հանրության համար, որպեսզի այն վերջապես, ի դեմս ՌԴ-ի լինի, թե ԵՄ-ի լինի, ԱՄՆ-ի լինի, կատարի իր պարտքն ու իրական առաքելությունը եւ կանգնեցնի այս պատերազմը, կողմերին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ։ Այսինքն, այսօր հիմնական գործոնը մնում ենք մենք՝ Հայաստանը, Արցախը եւ մեր Զինված ուժերը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031