«Հայ զինծառայողի գլխատման դեպքը ևս ավելացվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող դեպքերին»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վստահեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգել էր, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել:
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այսօրվա ընթացքում նախապատրաստվում են, թարմացնում տվյալները և անպայման այդ փաստը ներառելու են:
Հարցին՝ այսպիսի հանցագործությամբ Ադրբեջանը միջազգային ի՞նչ իրավունքներ է խախտում, նա պատասխանեց. «Պարզ է, որ ակնհայտորեն միջազգային իրավունքի խախտումներ են, միջազգային հանցագործություններ, նույնիսկ ակնհայտից էլ ակնհայտ է, որ Ժնևյան 3-րդ կոնվենցիայի խախտումներ են, սովորութային մարդասիրական իրավունքին ուղղված խախտումներ, որոնք հանգեցնում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումների»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ