Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղում ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ. ԵԽ գլխավոր քարտուղար

Հոկտեմբեր 19,2020 16:34

«Ազատություն». «Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել Եվրախորհրդի առջև՝ հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը իրենց երկրներում, ինչպես նաև խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան խնդիրը», – այսօր հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ ելույթ ունենալով Մոսկվայում՝ Միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

«Հայաստանն ու Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ են, և երկուսն էլ պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով, ինչպես նաև հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա ծայրաստիճան կարևոր է», – ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ փաստելով, որ այս հակամարտության համատեքստում կրկին առաջին պլան է մղվում վիճահարույց տարածքներում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը։

«Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք», – հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031