Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հանդեպ ՄԱԿ-ի անտարբերությունը դատապարտող բողոքի երթի մասնակիցները, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառույցի հայաստանյան գրասենյակի առաջ այսօր սպասում էին, որ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփը ժամանի եւ վերցնի իրենց բողոք-նամակը:
Շարփը հանդիպեց ցույցի կազմակերպիչ իրավապաշտպաններին եւ դերասաններին, եւ մուտքի ճաղավանդակներից այն կողմ լսեց նրանց բարձրաձայնած խնդիրները: Ապա լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը մանրամասնեց, թե ինչ են խոսել. «Ասում էր, որ լուռ չեն, գլխավոր քարտուղարը՝ եւս: Ասեց, որ շատ բան են անում, որն այնպես չէ, որ շատ լավ է լուսաբանվում: Խոստացավ ակտիվացնել ջանքերը, որպեսզի ավելի տեսանելի լինի աշխատանքը: Նա նաեւ բացատրեց, որ իրենց մանդատը սահմանափակվում է Հայաստանի տարածքով: Ասաց, որ այցելել է այստեղ հիվանդանոցում գտնվող վիրավորներին»:

A protest action with the general question ‘Where is the UN? Why is it silent?’ referring to UN’s indifference to the conflict between Artsakh Republic and Azerbaijan took place near the UN Office in Armenia
Ցույցի կազմակերպիչները նաեւ բացատրություն են խնդրել՝ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելում է Գյանջա, իսկ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ոչ: Վերջինս բացատրել է, որ այցը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության մակարդակով՝ այդ թվում ներառելով դիվանագիտական ներկայացուցիչներին: «Այսինքն, ուզում էր ասել, որ դա ՄԱԿ-ի նախաձեռնությունը չի եղել: Բայց դա չի նշանակում, թե ՄԱԿ-ն ինքը չպետք է նախաձեռնի եւ այցելի»,-համոզմունք հայտնեց Լուսինե Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ Շոմբի Շարփին հանձնած նամակում ներկայացրել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքները, խաղաղ բնակիչների սպանությունները, հայ զինվորների հանդեպ վայրագությունները եւ մատնանշել, որ ՄԱԿ-ից համարժեք արձագանքի են սպասում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ