Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մտահոգ է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով Իրանի տարածքում ընկնող հրթիռների պատճառով։
Մեկնաբանելով Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ նա ասել է, որ Իրանի անվտանգությունն իրենց համար կարմիր գիծ է։
«Իրանի ԶՈւ-ն արդեն ուղարկել է անհրաժեշտ նախազգուշացումները»,- ասել է Խաթիբզադեն և կրկնել, որ Իրանը պատասխանելու է ցանկացած ագրեսիայի, անգամ եթե այն սխալմամբ տեղի ունենա։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ