Ռուսաստանը թուրքական կողմի հետ մշտական շփումների մեջ է և քննարկում է Սիրիայից ու Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխության հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը (լուսանկարում)։
«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը քննարկումների ընթացքում բարձրացնում է հակամարտության գոտում վարձկաններ օգտագործելու անընդունելի փաստը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ