Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գլխատում, այլ այլանդակություններ. դիմել ենք ՄԻԵԴ-ին կիրառված միջանկյալ միջոցի շրջանակները ընդլայնելու խնդրանքով. Եղիշե Կիրակոսյան

Հոկտեմբեր 19,2020 13:38

«Միջազգային հանրության կարծիքը հստակ է և օրեցօր զորեղանում է: Այդ պատճառով էլ ՄԻԵԴ-ի կիրառված միջազգային միջոցը մնաց անփոփոխ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա տեղեկացրեց՝ երեկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)՝ հաշվի առնելով վերջին շաբաթների զարգացումները, տարբեր տեսանյութերի հետազոտությունը: Նա մանրամասնեց. «Տեսանյութերում երևում են ռազմագերիների կամայական գնդակահարություններ, դիակների նկատմամբ վատ վերաբերմունք, այլանդակություններ, գլխատում, որոնք սարսափելի են և ինքնին անխոս թե՛ մարդասիրական իրավունքի, թե՛ մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի են: Դիմել ենք ՄԻԵԴ-ին կիրառված միջանկյալ միջոցի շրջանակները ընդլայնելու խնդրանքով, որ ոչ միայն քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը վերաբերվի միջանկյալ միջոցը, այլ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի՝ թե՛ ռազմագերու, թե՛ քաղաքացիական բնակչի անվտանգության ապահովման նկատառումները: Ակնկալում ենք առաջիկա օրերին պատասխանը ՄԻԵԴ-ի կողմից»:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ կիրառված միջանկյալ միջոցների ամբողջական կյանքի կոչելը, հասկանում ենք, բարդ է այս գործընթացում՝ հատկապես, որ լիաթոք պատերազմական գործողություններ են ընթանում, բայց այն էական է հիմա և հետագայում էլ: Այս առիթով նա պարզաբանեց. «Ամեն դեպքում կարծում եմ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմները, որոնք ներառում են նաև Նախարարների կոմիտեի միջամտություն այս հարցերին, երբ միջանկյալ միջոցները չեն պահպանվում, կլինի շուտով: Արդեն Նախարարների կոմիտեում մեկ անգամ քննարկում եղել է: Կարևոր է, որ հետևողականորեն այս հարցերը լինեն քննարկման առարկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031