Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լռությունը սպանում է մեր ժողովրդին». Բողոքի ցույց՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դեմ

Հոկտեմբեր 19,2020 13:16

Մատենադարանից դիմացից այսօր քաղաքացիների, այդ թվում՝ իրավապաշտպանների, շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ երթ տեղի ունեցավ դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ բողոքի նոտա հղելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ կառույցի անտարբերության դեմ:

A march from Matenadaran to the UN Armenia office with the general question ‘Where is UN, why is it silent?’ took place in Yerevan, Armenia

«ՄԱԿ-ը տեսնում է եւ լռում: Սա ինքնաբուխ երթ է»,-արձանագրեց դերասան Ռաֆայել Երանոսյանը:

A march from Matenadaran to the UN Armenia office with the general question ‘Where is UN, why is it silent?’ took place in Yerevan, Armenia

Իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ բավարար արձագանք չկա, փոխարենը կա չեզոքություն. «Կառույցի ներկայացուցիչներն ակտիվություն չեն դրսեւորում, չեն այցելում հրթիռակոծությունների վայրեր եւ չեն հավաքում փաստեր: Մինչդեռ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչն այցելում է Գյանջա, իսկ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը չի գնում Վարդենիս կամ Ստեփանակերտ: Այն փաստը, որ իրենց տեսակետից՝ Ստեփանակերտը վիճարկվող տարածքում է, դա դեռեւս չի նշանակում, թե փաստահավաք առաքելություն չպետք է անեն: Ունենք շատ զոհեր, կորուստներ, հրթիռակոծվում են ենթակառուցվածքները, մշակութային արժեքները, Ադրբեջանն անմարդկային վերաբերմունք է դրսեւորում քաղաքացիական անձանց նկատմամբ, մինչդեռ սպանող լռություն է՝ այն սպանում է մեր ժողովրդին: Ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող հայտարարություններ պետք է լինեն եւ պատժամիջոցներ՝ Թուրքիայի հանդեպ»:

A march from Matenadaran to the UN Armenia office with the general question ‘Where is UN, why is it silent?’ took place in Yerevan, Armenia

A march from Matenadaran to the UN Armenia office with the general question ‘Where is UN, why is it silent?’ took place in Yerevan, Armenia

A march from Matenadaran to the UN Armenia office with the general question ‘Where is UN, why is it silent?’ took place in Yerevan, Armenia

A march from Matenadaran to the UN Armenia office with the general question ‘Where is UN, why is it silent?’ took place in Yerevan, Armenia

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031