Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում կոչ են արել Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

Հոկտեմբեր 19,2020 12:15

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, կոնգրեսական Թուլսի Գաբարդը (լուսանկարում) կոչ է արել աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ Թուրքիային դաշինքից հեռացնելու համար, հայտնում է ԱՄՆ հայ դատի գրասենյակը։

Գաբբարդի ներկայացրած բանաձևում ներկայացված են հետևյալ կետերը․

Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության մեջ՝ ցուցաբերելով այս անգամ արդեն անմիջական ռազմական օգնություն Ադրբեջանին։

Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, պետություն, որը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ։ Թուրքիան սպառնում է Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և աշխարհի տարբեր հայկական համայնքներին։

Ապացուցված է, որ Թուրքիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պայքարի համար սիրիացի գրոհայինների է ուղարկում, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Կաիդայի» և ԻՊ-ի հետ։

Տեղեկություններ կան, որ Թուրքիան մասնակցել է կամ վերահսկել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ՌՕՈւ հարձակողական գործողությունները, թուրքական F-16 կործանիչները մասնակցել են Ղարաբաղի և հենց Հայաստանի դեմ հարձակումներին։

ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Թուրքիան գործում է ՆԱՏՕ-ի այդ դիրքորոշման դեմ։

Ի պատասխան Կանադայի որոշմանն այն մասին, որ ռազմական նշանակության սպառազինությունների ու սարքավորումների վաճառքը կասեցնում է, Թուրքիան դժգոհություն է հայտնել Կանադայի որոշման դեմ՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ում իրենց դաշնակցային հարաբերությունները։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031