Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերություն՝ հրկիզողների հետ. Neues Deutschland

Հոկտեմբեր 19,2020 12:43

«Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են՝ Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեոօսմանյան ավտոկրատ Էրդողանը: Բեռլինը, դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը», այս մասին գրում է Գերմանական առաջատար “Neues Deutschland” պարբերականի խմբագիր Փիթեր Շթայնիգերը՝ թերթի խմբագրականում հերթական անգամ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարաբերական հրադադարին:

Նա մասնավորապես նշել է. «Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է կիրակի գիշերվանից, ինչը ենթադրում է, որ պետք է վերջ դնի Լեռնային Ղարաբաղում վերջին քառորդ դարի ամենաարյունալի մարտերը: Սակայն կրակը դեռ չի մարել, մասնավորապես,  ռուսական դիվանագիտության հաջողությունը բարակ սառույցի վրա է:

Մոսկվան, ինչպես և Հայաստանը, շահագրգռված չէր վերսկսել Խորհրդային Միությունում Ադրբեջանի մաս դարձած և բազմազգ պետության փլուզմամբ Բաքվից բաժանված տարածաշրջանի շուրջ երկար սառեցված հակամարտությունը:

Սակայն, Ռուսաստանը չի ցանկանում և չի կարող ամեն գնով զսպել կրակի աղբյուրը իր հարավային թևում: Լայնածավալ պատերազմի մեջ ներգրավվելու ռիսկը չափազանց մեծ է: Արյունահեղության համար զենքը մատակարարվում է բոլոր կողմերից, բայց ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեո-օսմանյան ավտոկրատ Էրդողանը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռումբեր ու ջիհադական վարձկաններ է ուղարկում: Այն իր հերթին մասնակցում է Լիբիայի նավթի համար պատերազմին և գրավում է Սիրիայի և Իրաքի որոշ տարածքներ: Այդպիսով ստեղծելով փախստականների խնդիրը, որով թեկնածու երկիրը մինչ այժմ հաջողությամբ շանտաժի է ենթարկում ԵՄ-ին:

Բեռլինը, մասնավորապես, դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը»:

Աննա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031