«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, գիտեք, որ պատրաստակամություն եմ հայտնել գնալ ճակատ: Դա անելու բազմաթիվ պատճառներ ունեմ…
Արդեն ժամանակն է: Քիչ առաջ կապվեցի պատասխանատուների հետ: Վաղը կլինեմ մեր զինկոմիսարիատում: Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը…Ես կամավորագրվում եմ…
Պատերազմը կարճացնում են Զինվորները…
Սիրում եմ բոլորիդ, և այդ սերն է հենց ինձ առաջ մղում»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3040357829403453&id=1753700684735847
Հիշեցնենք, որ ավելի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էր հայտնել. «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես։
Հ.Գ. Մենք գնացինք , մենք չունենք զիջելու ՀԱՅՐԵՆԻՔ:
Լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք»:
https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/3804909772906483