Հոկտեմբերի 12-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 341 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 89 հրդեհի, մեկ փլուզման, հինգ ինքնասպանության փորձի, 10 օձի հայտնաբերման դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 125 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է յոթ մահ:
Արձանագրվել է թունավորման չորս դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք:
Կարդացեք նաև
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել հինգ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված հինգ տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ ԱԻ նախարարություն