Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։
Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։
Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն՝ հումանիտար օգնությունը կազմակերպվում է վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։
Իսկ ԱԻՆ-ը ստացված օգնությունը (սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն) տեսակավորելուց և խմբավորելուց հետո փոխանցում է հասցեատերերին։
Կարդացեք նաև
Մենք ուժեղ ենք միասին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն